«Բարսելոնայի» աջ պաշտպան բրազիլիացի Դանի Ալվեշը կարող է լքել իսպանական ակումբը ամռան տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է Marca-ն։
Նախնական տվյալներով, Ալվեշը ցանկանում է շարունակել կարիերան այլ երկրում: Հավանական տարբերակներից մեկը Մախաչկալայի «Անժին» է:
Հիշեցնենք, որ Ալվեշի՝ Մախաչկալա տեղափոխվելու մասին լուրեր պտտվում էին նաեւ ձմռանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում