Գյումրեցի նիզականետորդ Քրիստինե Հարությունյանը նվաճեց Հայաստանի հերթական օլիմպիական ուղեգիրը: Սոչիում անցկացված աթլետիկայի Ռուսաստանի առաջնության նետորդների մրցաշարում Քրիստինե Հարությունյանը ցույց տվեց 59 մետր 12 սանտիմետր արդյունք եւ 12 սմ գերազանցեց օլիմպիական մասնակցության նորման:
Քրիստինե Հարությունյանը Եվրոպայի չգերազանցված ռեկորդակիր, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանի անվան մարզադպրոցի սան է, 21 տարեկան է: Նրա մարզիչներն են Յաշա Եղիազարյանը եւ Իվան Սաֆոնովը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:
Հայաստանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում կներկայացնի նաեւ գյումրեցի նիզականետորդ Մելիք Ջանոյանը:
Հայաստանը առայժմ ունի օլիմպիական խաղերի 18 ուղեգիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում