01:43  ,  23 ապրիլի, 2012

«Վալենսիան» խնդիրներ չունեցավ

«Վալենսիան» չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Բետիսի» դարպասը Պրիմերայի 34-րդ տուրում:

Վալենսիա քաղաքի «Մեսթալիա» ստադիոնում կայացած խաղում մեկական գոլ խփեցին բրազիլացի Ժոնասը, ալժիրցի Սոֆիան Ֆիգուլին, իսպանացի Ռոբերտո Սոլդադոն ու արգենտինացի Պաբլո Պյատին: «Բետիսը» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստներով:

«Վալենսիան» 55 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: «Բետիսը» 42 միավորով 13-րդն է:

Իսպանիայի առաջնություն. 34-րդ տուր

«Վալենիսա» - «Բետիս»՝ 4:0

Ժոնաս, 7, Ֆիգուլի, 63, Սոլդադո, 86, Պյատի, 89

Հեռացում՝ Դորադո, 59, Խորխե Մոլինա, 89 (երկուսն էլ՝ «Բետիս»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում