14:15  ,  9 մայիսի, 2024

Ստամբուլ․ Գեւորգ Թադեւոսյանը մեկնարկեց հաղթանակով

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի  օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Գեւորգ Թադեւոսյանը մեկնարկել է հաղթանակով։

Մ23 աշխարհի փոխչեմպիոն Գեւորգ Թադեւոսյանը 87 կգ քաշայինների որակավորման փուլում մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Միրկո Մինգուցիի հետ եւ ժամանակից շուտ հաղթեց 10:0 հաշվով։

1/8 եզրափակիչում Թադեւոսյանի մրցակիցը կլինի վրացի Լաշա Գոբաձեն։

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60կգ) եւ Դավիթ Օվասապյանը:

Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը(60 կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի Ալեքսիս Ռոդրիգես Հերնանդես (Մեքսիկա) - Դահյուն Կիմ(Կորեա) զույգի հաղթողը:

Մ23 աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Դավիթ Օվասապյանը պայքարի մեջ կմտնի  1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի Մոյսես Պերես Հելբուրգ (Վենեսուելա) - Մանտաս Կնիստավտաս (Լիտվա) զույգի հաղթողը:

Ստամբուլի մրցաշարը վերջին վարկանիշայինն է Փարիզի Օլիմպիական խաղերի համար: Յուրաքանչյուր քաշային կարգում ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները եւ բրոնզե մեդալակիրների լրացուցիչ գոտեմարտի հաղթողը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում