01:50  ,  5 սեպտեմբերի, 2013

Եվրոպայի ամենաանհավանական ստադիոնների տասնյակը (ֆոտո)

«Ուեմբլի», «Սանտյագո Բերնաբեու», «Կամպ Նոու», «Ստադ դը Ֆրանս» եւ մյուս լեգենդար եվրոպական ստադիոնների կողքին Հին աշխարհամասն ունի նաեւ արտառող բնակլիմայական եւ ռելիեֆային պայմաններում գտնվող ստադիոններ: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական հանդիպումներից առաջ դրանց մասին հիշել է բրիտանական dailymail-ը:

Խորվաթիայի «Գոսպին Դոլաց» ստադիոնը ժայռերի կողքին է, իսկ ժայռերի վրա հին քաղաքի ավերակներ են:

Ֆարերյան կղզիների «Էյդի Ստադիումը» բառացիորեն Ատլանտյան օվկիանոսի ափին է:

Անդորրայի «Կոմունալ դ՝Անդորրա լա Վելյան» շրջապատված է Պիրենեյան լեռներով:

Ֆարերյան կղզիների «Տորշտվոլ» ստադիոնը լեռնային տեղանքում է: Հանդիպումների ընթացքին կարելի է հետեւել որոշ տների պատուհաններից:

Շվեյցարիայի «Օտմար Հիտցֆելդ» ստադիոնն ամենաբարձրն է Եվրոպայում՝ 2 հազար մետր: Այստեղ հնարավոր է հասնել միայն ճոպանուղիով:

Ջիբրալթարի «Վիկտորիա» ստադիոնը գտնվում է հռչակավոր Ջիբրալթարյան ժայռից մի քանի մետր հեռավորության վրա:

Իսլանդիայի «Հաստեյնսվելյուր» ստադիոնը մի քանի մետր է հեռու հրաբխից:

Խորվաթիայի «Կանտրիդա» ստադիոնը կառուցվել է լեռան մեջ փորված տարածքում, Ադրիատիկ ծովի ափին:

Եվրո-2004-ի համար կառուցված Պորտուգալիայի Բրագա քաղաքի մունիցիպալ ստադիոնի դարպասներից մեկի հետեւում տրիբունայի փոխարեն ժայռ է, որի վրա դրված է լուսատախտակը:

Լիխտենշտեյնի «Ռայնպարկ» ստադիոնը շրջապատված է Ալպերով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում