21:53  ,  15 ապրիլի, 2012

Լյորենտեի գոլը հաղթական էր

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Մալյորկայի» նկատմամբ:

Բասկերին հաղթանակ պարգեւեց Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի` խաղի 13-րդ րոպեին խփած գոլը:

Մերսելո Բյելսայի թիմը վաստակեց 45 միավոր եւ բարձրացավ 7-րդ տեղ: «Մալյորկան» 40 միավորով 13-րդն է:

Իսպանիայի առաջնություն. 33-րդ տուր

«Աթլետիկ» - «Մալյորկա»` 1:0

Լյորենտե, 13 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում