20:58  ,  15 ապրիլի, 2012

«Մանչեսթեր Յունայթեդը» խնդիրներ չունեցավ

«Մանչեսթեր Յունայթեդը» չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Աստոն Վիլայի» դարպասն Անգլիայի առաջնության 39-րդ տուրի շրջանակում:

Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում կայացած խաղում դուբլի հեղինակ դարձավ Անգլիայի հավաքականի ռմբարկու Ուեյն Ռունին: Մեկական գնդակ խփեցին անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկն ու պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Նանին:

Ալեքս Ֆերգյուսոնի թիմը 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցելով 5 միավոր:

Անգլիայի առաջնություն. 34-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 4:0

Ռունի, 7 (11մ.), 74, Ուելբեկ, 43, Նանի, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում