Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 96 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը 3։1 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Մահդի Ալյարիֆեյզաբադիին՝ դուրս գալով եզրափակիչ։ Հայ ըմբիշի մրցակիցը եզրափակիչում կլինի ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովը։
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտում 3։0 հաշվով հաղթել է բելառուս Ալեքսանդր Ձեմյանովիչին։ Ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին հաղթելու դեպքում Ջուլֆալակյանը կնվաճի բրոնզե մեդալը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում