17:53  ,  22 ապրիլի, 2013

Յուպ Հայնկես. Ինձ պետք չեն Գվարդիոլայի խորհուրդները

Ինձ պետք չեն Գվարդիոլայի խորհուրդները «Բավարիա» - «Բարսելոնա» խաղում, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումից առաջ ասել է մյունխենյան թիմի Յուպ Հայնկեսը, փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

«Բացառիկ եւ միայն իրեն բնորոշ փիլիսոփայություն ունի «Բարսելոնան», որը վերջին մի քանի տարիներին գերիշխում է Եվրոպայում: Ես հարգում եմ Խոսեպ Գվարդիոլային եւ հրաշալի հարաբերություններ ունեմ նրա հետ: Բայց ինձ պետք չեն «Բարսելոնայի» վերաբերյալ նրա խորհուրդները, քանի որ ես ինքս հրաշալի գիտեմ այդ թիմը եւ իսպանական ֆուտբոլը»,- ասել է Հայնկեսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում