09:47  ,  28 մարտի, 2012

Վլադիմիր Կլիչկոյի հաջորդ մրցակիցը

ESPN-ը տեղեկություններ ունի, որ Վլադիմիր Կլիչկոյի հաջորդ մրցակիցը կարող է լինել Կրիս Արեոլան, եթե ուկրաինացին հաղթի Տոնի Տոմպսոնին:

Արեոլայի հետ մենամարտը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 10-ին Նյու Յորքի Madison Square Garden-ում: Հեռարձակման ցանկություն ունի HBO հեռուստաալիքը:

Վլադիմիր Կլիչկոն 2008թ. փետրվարի 23-ին Madison Square Garden-ում հաղթեց Սուլտան Իբրագիմովին: Կրիս Արեոլան 2009-ին Լոս Անջելեսում պարտվեց Վիտալի Կլիչկոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում