19:38  ,  26 ապրիլի, 2024

«Մասթերս»․ Ալկարասի վստահ մեկնարկը՝ 6:2, 6:1

Աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասը վստահ հաղթանակով մեկնարկեց Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացվող «Մասթերս» մրցաշարում։ Իսպանացի թենիսիստը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:2, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 59-րդ ռակետ, Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Շեւչենկոյին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 8 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Կառլոս Ալկարասը կմրցի աշխարի 63-րդ ռակետ, բրազիլացի Տիագո Ուայլդի հետ։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով