10:47  ,  7 մայիսի, 2024

Յան Նեպոմնյաշչի․ Հիմա նույնիսկ սմարթֆոններն են մարդկանցից ավելի ուժեղ խաղում շախմատ

Ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին խոստովանել է, որ այլեւս անհնար է հաղթել համակարգչային շախմատային ծրագրերին։

«Վերջին անգամ համակարգչի եւ մարդու միջեւ մրցախաղում ինտրիգ եղել է 2006-ին, երբ Կրամնիկը խաղում էր Deep Fritz ծրագրի դեմ։ Այն ժամանակ Կրամնիկը պարտվեց 2:4 հաշվով։

Դրանից հետո էլ եղել են մրցախաղեր, բայց արդյունքները մարդկանց օգտին չէին։ Համակարգիչները դարձել են շատ ավելի ուժեղ։ Հիմա նույնիսկ սմարթֆոններն են մարդկանցից ավելի ուժեղ խաղում շախմատ։ Երբեմն ես էլ առավելագույն բարդության մակարդակի վրա խաղում եմ հեռախոսի դեմ եւ հիմնականում պարտվում եմ։ Հազվադեպ ոչ ոքի արդյունք է լինում»,- պատմել է Նեպոմնյաշչին իր յութուբյալ ալիքի եթերում։

2024թ․ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Յան Նեպոմնյաշչին գրավել էր երկրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում