Ֆրանսիական «Մարսելը» նվաճեց Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը։
Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Մարսելը» պորտուգալական «Բենֆիկային» հիմնական եւ լրացուցիչ ժամանակում հաղթեց 1:0 հաշվով։
Նշանակվեցին հետխաղային 11-մետրանոցներ, որոնց արդյունքում «Մարսելն» առավելության հասավ 3:2 հաշվով։
Առաջին խաղում «Մարսելը» պարտվել էր 1:2 հաշվով։
«Մարսել» (Ֆրանսիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 1:0, 11մ՝ 3:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:2)
Ֆարիս Մումբանյա, 80
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում