Անգլիական «Աստոն Վիլան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ։
Ֆրանսիական «Լիլի» հետ պատասխան հանդիպման հիմնական ժամանակում «Աստոն Վիլան» պարտվեց 1:2 հաշվով։ Առաջին խաղում 1:2 հաշվով պարտվել էր «Լիլը»։
Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց։
Հետխաղային 11-մետրանոցներով «Աստոն Վիլան» հաղթեց 4:3 հաշվով։
Կիսաեզրափակիչում «Աստոն Վիլայի» մրցակիցը կլինի «Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ֆեներբահչե» (Թուրքիա) դիմակայության հաղթողը։
Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Լիլ» (Ֆրանսիա) - «Աստոն Վիլա» (Անգլիա)` 2։1, 11մ՝ 3:4 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:2)
Յուսուֆ Յազիջի, 15, Բենժամեն Անդրե, 68 - Մեթի Քեշ, 87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում