«Բարսելոնան» պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆից դուրս մնաց առաջին արտագնա խաղում հաղթանակից հետո։
Քառորդ եզրափակիչի առաջին խաղում կատալոնական թիմը Փարիզում ՊՍԺ-ին հաղթել էր 3:2 հաշվով։
Պատասխան խաղում իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտվեց 1:4 հաշվով։
Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ի մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսիան», որը պայքարից դուրս էր թողել Մադրիդի «Աթլետիկոյին»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում