11:57  ,  17 ապրիլի, 2024

Մբապեն այս մրցաշրջանում առնվազն 40 գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է առաջատար 5 լիգաներում

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում 2 գոլ խփելու շնորհիվ այս մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեց 41-ի 42 խաղում (Ֆրանսիայի առաջնություն՝ 24 գոլ, Չեմպիոնների լիգա՝ 8 գոլ, Ֆրանսիայի գավաթ՝ 8 գո, Ֆրանսիայի Սուպերգավաթ՝ 1 գոլ)։

Նա այս մրցաշրջանում առնվազն 40 գոլ խփած առաջին ֆուտբոլիստն է Եվրոպայի առաջատար հինգ լիգաներում։

ՊՍԺ-ն «Բարսելոնայի» հաղթել է 4:1 հաշվով եւ կիսաեզրափակիչում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Սպասվում է, որ նա ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում