17:47  ,  16 ապրիլի, 2024

Գվարդիոլա․ Անչելոտին կարող է անակնկալներ մատուցել, շատ եմ հարգում նրանց, բայց չեմ վախենում

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անակնկալներ է սպասում Մադրիդի «Ռեալի» խաղում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման ժամանակ։ Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 3:3:

«Նրանք գիտեն, որ մենք ձգտելու ենք հաղթանակի։ Հույս ունեմ՝ լավ խաղ կստացվի։ Մենք պետք է ավելի լավ գործենք, քան առաջին խաղում։ «Ռեալը» լավ խաղաց, իսկ մենք պետք է շտկումներ մտցնենք։

Անչելոտին կարող է մի քանի անակնկալներ մատուցել, շատ եմ հարգում նրանց, բայց չեմ վախենում։ Գովում եմ նրանց, քանի որ այդպես եմ մտածում։ Դուք ինձ չեք հավատում։ Եթե օրվա վերջում նշում եմ նրանց խաղադաշտի վատ որակը, դա նրանց խնդիրն է։ Բայց եթե նրանք կարծում են, որ այդպես նորմալ է, ապա նորմալ է։

Եթե «Ռեալը» հաղթի, մենք կշնորհավորենք նրանց եւ կմաղթենք հաջողություն»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում