11:37  ,  15 ապրիլի, 2024

«Բայերը» Բունդեսլիգայի 13-րդ չեմպիոնն է

Լեւերկուզենի «Բայերն», առաջին անգամ նվաճելով ֆուտբոլի Գերմանիայի չեմպիոնական տիտղոսը, դարձավ Բունդեսլիգայի (1963 թվականից) պատմության մեջ 13-րդ չեմպիոնը։

Մեկական տիտղոս ունեն նաեւ «Վոլֆսբուրգը», «Նյուրնբերգը», «Մյունխեն-1860»-ը, Բրաունշվեյգի «Այնտրախտը»։

Ռեկորդակիրը Մյունխենի «Բավարիան» է՝ 32 տիտղոս։

5-ական հաղթանակ են տարել Դորտմունդի «Բորուսիան» ու Մյոնխենգլադբախի «Բորուսիան»։ 4 տիտղոս ունի Բրեմենի «Վերդերը», 3-ական տիտղոս՝ «Համբուրգն» ու «Շտուտգարտը», 2-ական տիտղոս՝ «Քյոլնն» ու «Կայզերսլաուտերնը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English