20:57  ,  9 ապրիլի, 2024

ԵԱ․ Հայաստանի թիմը հաղթեց բուլղարացիներին

Ֆուտբոլի կանանց 2025թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլի C լիգայի չորրորդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվեց Բուլղարիայի հավաքականին եւ հաղթեց 3:2 հաշվով։

Հայաստանի թիմից աչքի ընկան կիսապաշտպաններ Լարա Կազանչյանն ու Վերոնիկա Ասատրյանը եւ հարձակվող Անի Սաֆարյանը։

Առաջին տուրում Արտակ Ադամյանի գլխավորած թիմը 0։5 հաշվով պարտվել էր ռումինացիներին։

Խմբում ընդգրկված է նաեւ Ղազախստանի թիմը, որի հետ հայ ֆուտբոլիստուհիները կանցկացնեն հաջորդ հանդիպումը մայիսի 31-ին։

ԵԱ, ընտրական փուլ, C լիգա, չորրորդ խումբ, երկրորդ տուր

Բուլղարիա - Հայաստան՝ 2:3

Պոլինա Ռասինա, 61, Եվդոկյա Պոպադինովա, 85 - Լարա Կազանչյան, 42, Վերոնիկա Ասատրյան, 49, Անի Սաֆարյան, 90+1

Հեռացում՝ Իվանա Նայդենովա (Բուլղարիա), 90

Հայաստան

1. Ալինա Պողոսյան, 2. Միլանա Վարդանյան, 4. Սավաննա Թեյլոր, 5. Լիանա Ղազարյան, 7. Աննա Դալլաքյան, 8. Լարա Կազանչյան, 9. Օքսաննա Պիզլովա (6. Անի Սաֆարյան, 70), 10. Մարալ Արթին (ա), 11. Վերոնիկա Ասատրյան (14. Կլաուդիա Չոլակյան, 90+5), 17. Մանե Ներսեսյան, 22. Անի Ղուկասյան (18. Մարինե Կարապետյան, 59)

Պահեստայիններ՝ 12. Լիլիթ Բաբայան, 16. Էլլա դե Կրույֆ, 13. Տաթև Խաչատրյան

Գլխավոր մարզիչ՝ Արտակ Ադամյան

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում