22:21  ,  2 փետրվարի, 2024

Ֆորնալսը «Վեստ Հեմից» տեղափոխվեց «Բետիս»

27-ամյա իսպանացի կիսապաշտպան Պաբլո Ֆորնալսը Լոնդոնի «Վեստ Հեմից» տեղափոխվեց Սեւիլիայի «Բետիս», հաղորդում է անգլիական ակումբի կայքը։

Տրանսֆերի գումարը չի նշվում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Բետիսը» վճարել է 7 միլիոն ֆունտ ստերլինգ։

Պաբլո Ֆորնալսը «Վեստ Հեմում» անցկացրեց 4,5 տարի՝ 203 խաղում խփելով 23 գոլ։

Պաբլո Ֆորնալսն անցած մրցաշրջանում «Վեստ Հեմի» հետ դարձավ Կոնֆերենցիաների լիգայի հաղթող։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում