11:08  ,  5 մայիսի, 2024

Սիմոնե Ինձագի․ Պետք է արժանին մատուցել «Սասուոլոյին»

Իտալիայի նորընծա չեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Սասուոլոյից» կրած 0:1 հաշվով պարտությունը Իտալիայի առաջնության 35-րդ տուրի արտագնա խաղում։ 2023թ․ սեպտեմբերից «Ինտերը» պարտություն չէր կրել Ա Սերիայում։

«Մենք «Մոնցայի» դեմ անցած տարվա հանդիպումից հետո գոլ էինք խփել 42 խաղում անընդմեջ, բայց «Սասուոլոն» լավ էր պաշտպանվում, հավաքված էր եւ համառ պայքար մղեց։ Պետք է արժանին մատուցել մրցակցին»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Առաջին շրջանում «Ինտերը» եւս պարտվել էր «Սասուոլոյին» (1:2), որը 29 միավորով նախավերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում