20:26  ,  21 հունվարի, 2024

«Բավարիան» պարտվեց «Վերդերին» (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Մյունխենում մրցեց Բրեմենի «Վերդերի» հետ։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

Հյուրերի միակ գոլը 59-րդ րոպեին խփեց գերմանացի պաշտպան Միթչել-Էլիա Վայզերը։

«Բավարիան» (17 խաղ) 41 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բայերից» (18 խաղ) հետ է 7 միավոր։ «Վերդերը» (18 խաղ) 12-րդն է՝ 20 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Բավարիա» - «Վերդեր»՝ 0:1 (տեսանյութ)

Միթչել-Էլիա Վայզեր, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով