23:47  ,  8 մայիսի, 2024

ՉԼ․ «Ռեալն» ու «Բավարիան» առաջին խաղակեսն ավարտեցին ոչ ոքի (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Իսպանիայի նորընծա չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ընդունել է Մյունխենի «Բավարիային»։

Առաջին խաղակեսում թիմերը գոլ չխփեցին։

8 գոլային հնարավորություն ունեցավ «Ռեալը», 2 գոլային հնարավորություն՝ «Բավարիան»։

Թիմերը 2-ական հարված կատարեցին դարպասին։ Արքայական թիմի ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը եւ  «Բավարիայի» գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերը երկուական սեյվ կատարեցին։

13-րդ րոպեին Նոյերի սեյվից հետո գնդակը անդրադարձավ ուղղահայաց դարպասաձողից (տեսանյութ

Ընդմիջում է։

Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով