19:04  ,  19 հունվարի, 2024

Իվան Պերիշիչը հեռացավ «Տոտենհեմից»

34-ամյա խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվեց Խորվաթիայի Սպլիտ քաղաքը ներկայացնող «Հայդուկ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իվան Պերիշիչը վարձակալությամբ հանդես կգա «Հայդուկում» մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Տոտենհեմի» հետ մասնակցել է 6 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։

Պերիշիչը 2022թ․ ամռանն էր տեղափոխվել «Տոտենհեմ» Միլանի «Ինտերից» ազատ գործակալի կարգավիճակում։

Պերիշիչը «Հայդուկի» սան է․ ակումբի երիտասարդական թիմի խաղացող է եղել 1995-2006 թվականներին։ Նա հանդես է եկել նաեւ ֆրանսիական «Սոշոյում», բելգիական «Ռուսելարեում», «Բրյուգեում», գերմանական «Բորուսիա Դորտմունդում» եւ «Վոլֆսբուրգում», Մյունխենի «Բավարիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում