16:29  ,  5 հունվարի, 2024

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Կրասնոդար»

Կոլումբիայի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կեւին Կաստանյոն կարիերան կշարունակի «Կրասնոդարում», հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը մեքսիկական «Կրուս Ասուլն» էր։ Կեւին Կաստանյոն Դուբայում կմիանա «Կրասնոդարին», որը ձմեռային հավաք կանցկացնի։

Ընթացիկ մրցաշրջանում Կաստանյոն «Կրուս Ասուլի» հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Կաստանյոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,8 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում