18:03  ,  6 սեպտեմբերի, 2023

Ֆիլիպե Կոուտինյոն կտեղափոխվի «Ալ Դուհաիլ»

Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարիերան կշարունակի Քաթարի առաջնությունում, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ 31-ամյա ֆուտբոլիստն անգլիական «Աստոն Վիլայից» կտեղափոխվի «Ալ Դուհաիլ»։ Կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր, եւ «Ալ Դուհաիլը» կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձը։

Ֆիլիպե Կոուտինյոն առաջարկներ է ունեցել նաեւ թուրքական «Բեշիկթաշից» եւ իսպանական «Բետիսից»։

Անգլիայի անցած առաջնությունում Կոուտինյոն մասնակցել է 20 հանդիպման, խփել է 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում