13:09  ,  5 սեպտեմբերի, 2023

Մեյսոն Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց Իսպանիա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 21-ամյա անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը տեղափոխվեց իսպանական «Խետաֆե», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր։

Մեյսոն Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդ» սան է։ Անգլիական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

2022թ․ փետրվարին Գրինվուդը ձերբակալվել էր իր ընկերուհուն բռնաբարելու կասկածանքով, բայց մեկ տարի անց մեղադրանքը հանվել էր։ Գրինվուդի դեմ բռնաբարության մեղադրանք ներկայացրած նրա ընկերուհին այս ամռանը երեխա է ունեցել։ Ֆուտբոլիստն ընդունել է հայրությունը։

«Մանչեսթեր Յունայթեդը» չէր վերադարձրել Գրինվուդին կազմ։  Նա խաղադաշտ դուրս չի եկել 2022թ․ հունվարից։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում