12:07  ,  20 օգոստոսի, 2023

Միտրովիչը «Ֆուլհեմից» տեղափոխվեց «Ալ Հիլյալ»

Սերբիայի հավաքականի 28-ամյա հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը Լոնդոնի «Ֆուլհեմից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ», հաղորդում են ակումբների մամուլի ծառայությունները։

«Ֆուլհեմը» պաշտոնապես հայտարարել է, որ տրանսֆերի գումարը ռեկորդային է ակումբի համար։

Transfermarkt-ի տվյալով՝ «Ալ Հիլյալը» Միտրովիչի համար վճարել է 52 միլիոն եվրո։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։

Միտրովիչը 2018-ին «Նյուքասլից» էր տեղափոխվել «Ֆուլհեմ»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում