10:41  ,  14 օգոստոսի, 2023

Նեյմարն «Ալ Հիլյալում» կստանա 160 միլիոն եվրո

Բրազիլիայի հավաքականի 31-ամյա հարձակվող Նեյմարը կարիերան կշարունակի «Ալ Հիլյալում»։ Կողմերը համաձայնության են հասել երկու տարվա պայմանագրի հարցում։ Նեյմարը երկու մրցաշրջանի համար կստանա 160 միլիոն եվրո, հաղորդում է ֆրանսիական L'Équipe-ը։

«Ալ Հիլյալն» արդեն համաձայնության է հասել ՊՍԺ-ի հետ, որը դեմ չի եղել Նեյմարի հեռանալուն։ Փարիզյան ակումբը տրանսֆերից կստանա 60 միլիոն եվրո։

2017-ին ՊՍԺ-ն Նեյմարի տրանսֆերի համար «Բարսելոնային» վճարել էր 222 միլիոն եվրո։ Այս ընթացքում Նեյմարը փարիզյան թիմի հետ մասնակցել է 173 հանդիպման, խփել է 118 գոլ, կատարել 77 գոլային փոխանցում։

Նեյմարը չէր ընդգրկվել իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հայտացուցակում «Լորիանի» դեմ Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրի խաղին (0:0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում