00:03  ,  10 օգոստոսի, 2023

Ֆրանկ Կեսիեն հեռացավ «Բարսելոնայից»

26-ամյա կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն հեռացավ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայից»։ Կատալոնական ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին։

Ֆրանկ Կեսիեի տրանսֆերային իրավունքը 12,5 միլիոն եվրոյով գնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի» ակումբը, հաղորդում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

Կեսիեն անցած ամռանն էր  իտալական «Միլանից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում միացել «Բարսելոնային», սակայն չդարձավ մեկնարկային կազմի խաղացող։

Ավարտված մրցաշրջանում Կեսիեն «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Կեսիեի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում