01:31  ,  8 օգոստոսի, 2023

«Ինտերը» 3 տարվա պայմանագիր կնքեց Զոմերի հետ

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերը» հայտարարեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» դարպասապահ Յան Զոմերի տեղափոխության մասին։ Միլանյան ակումբը 34-ամյա շվեյցարացի խաղացողի հետ կնքել է երեք տարվա պայմանագիրը։

Տրանսֆերի գումարը կազմել է 6 միլիոն եվրո։

Գերմանիայի անցած առաջնությունում Զոմերը մասնակցել է 19 հանդիպման, բաց է թողել 25 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում