23:23  ,  7 օգոստոսի, 2023

ՊՍԺ-ի նորեկը (ֆոտո, վիդեո)

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալու Ռամուշը պորտուգալական «Բենֆիկայից» տեղափոխվեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ։ Կողմերը կնքել են մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել հաջորդ ամռանը ՊՍԺ-ն հնարավորություն կունենա 65 միլիոն եվրոյով գնել Ռամուշի տրանսֆերային իրավունքը։

Անցած մրցաշրջանում Ռամուշը «Բենֆիկայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, խփել է 27 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Ռամուշի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում