09:44  ,  31 հուլիսի, 2023

«Չելսին» ձեռք կբերի «Մոնակոյի» խաղացողին

Լոնդոնի «Չելսին» համաձայնության է հասել «Մոնակոյի» հետ 25-ամյա ֆրանսիացի պաշտպան Ակսել Դիսասիի տեղափոխության հարցում, հաղորդում է Sky Sports-ը։ Անգլիական ակումբը տրանսֆերի համար կվճարի մոտ 45 միլիոն եվրո։

Ակսել Դիսասին «Մոնակոյում» հանդես է գալիս 2020թ․ օգոստոսից՝ 129 խաղում խփելով 12 գոլ, կատարելով 4 գոլային փոխանցում։

Transfermarkt.com-ը Դիսասիի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում