09:01  ,  5 հուլիսի, 2023

Ռոբերտո Ֆիրմինոն՝ «Ալ Ահլիի» խաղացող (ֆոտո, վիդեո)

Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլին» 3 տարվա պայմանագիր է կնքել 31-ամյա բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի հետ։

Ֆիրմինոյի նախորդ ակումբը «Լիվերպուլն» էր։ Նա անգլիական ակումբ էր տեղափոխվել 2015 թվականին գերմանական «Հոֆենհայմից»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հետ Ֆիրմինոն դարձել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

«Լիվերպուլում» անցկացրած 362 խաղում Ֆիրմինոն խփել է 111 գոլ, կատարել 72 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում