19:18  ,  3 հուլիսի, 2023

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է 116 միլիոն եվրո վճարել Հարի Քեյնի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է 116 միլիոն եվրո վճարել «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի 29-ամյա կենտրոնական հարձակվող Հարի Քեյնի համար, հաղորդում է Goal.com-ը։ Այդքան է պահանջել լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդից»։

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» եւս ցանկանում է ձեռք բերել Հարի Քեյնին եւ պատրաստ է նրա տրանսֆերի համար վճարել մինչեւ 100 միլիոն եվրո։

Հարի Քեյնի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Քիչ հավանական է, որ Հարի Քեյնը կերկարաձգի պայմանագիրը։ Ֆուտբոլիստը ցանկություն չի հայտնել այս ամռանը թիմից հեռանալու վերաբերյալ։

Անգլիայի ավարտված առաջնությունում Հարի Քեյնը մասնակցել է 38 հանդիպման, խփել 30 գոլ։

Transfermarkt-ը Հարի Քեյնի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում