14:03  ,  1 հուլիսի, 2023

Մարկուս Տյուրամը տեղափոխվեց Միլանի «Ինտեր»

Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Մարկուս Տյուրամը տեղափոխվեց Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտեր», հաղորդում է ակումբի կայքը։

Ազատ գործակալի կարգավիճակում միլանյան ակումբին միացած ֆուտբոլիստը կնքել է 4 տարվա պայմանագիր։

Մարկուս Տյուրամի նախորդ ակումբը Մյոնխենգլադբախի «Բորուսիան» էր։ Ավարտված մրցաշրջանում նա գերմանական թիմի հետ մասնակցել է 32 հանդիպման, խփել է 16 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Տյուրամի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում