21:30  ,  29 հունիսի, 2023

Մեյսոն Մաունթը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը Լոնդոնի «Չելսիից» կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է The Athletic-ը։

Մանչեսթերյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 60 միլիոն ֆունտ ստերլինգ։ Առաջիկա օրերին Մաունթը բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում» եւ կկնքի պայմանագիր։

Ավարտված մրցաշրջանում Մաունթը «Չելսիի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում