11:04  ,  21 հունիսի, 2023

Կանտեն դարձավ Բենզեմայի թիմակիցը «Ալ Իթիհադում»

Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադը» հայտարարեց Լոնդոնի «Չելսիից» 32-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեին ձեռք բերելու մասին։ Կողմերը կնքել են չորս տարվա պայմանագիր։

Հիշեցնենք, որ այս ամիս «Ալ Իթիհադին» է միացել նաեւ Մադրիդի «Ռեալից» հեռացած ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։

«Ալ Իթիհադը» Սաուդյան Արաբիայի չեմպիոնն է։

Կանտեն 2016 թվականին էր «Լեսթեր Սիթիից» տեղափոխվել «Չելսի», որի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Անգլիական լիգայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում