Բասկետբոլի ազգային ասոցիացիայի փլեյ-օֆֆում քառորդ եզրափակիչի վերջին ուղեգիրը նվաճեց «Մեմֆիսը», որը շարքի 6-րդ խաղում 114։106 հաշվով պարտության մատնեց «Մինեսոտային»՝ ընդհանուր հաշիվը դարձնելով 4։2։
NBA, քառորդ եզրափակիչ
«Մայամի» - «Ֆիլադելֆիա»
«Բոստոն» - «Միլուոկի»
«Ֆինիքս» - «Դալլաս»
«Գոլդեն Սթեյթ» - «Մեմֆիս»
Թիմերը խաղում են մինչեւ չորրորդ հաղթականը։ Փլեյ-օֆֆը կավարտվի հուլիսին։
Չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է «Միլուոկին», որն անցած տարվա եզրափակիչում հաղթել էր «Ֆինիքսին» (4։2)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում