19:44  ,  29 օգոստոսի, 2012

Ստամբուլ-2012. Վլադիմիր Հակոբյանը, Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան նույնպես հաղթեցին

Ստամբուլում ընթացող Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2։0 հաշվով հաղթում է Բանգլադեշի թիմին։ Լեւոն Արոնյանի հաղթանակից հետո Վլադիմիր Հակոբյանը կրկնապատկեց Հայաստանի թիմի առավելությունը:

Հակոբյանը 37-րդ քայլում հաղթեց Աբդուլա Ալ Ռակիբին:

Մյուս պարտիաները շարունակվում են գրեթե հավասար պայքարում:

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթում է Շվեյցարիայի թիմին: Մարիա Կուրսովան 37-րդ քայլում պարտության է մատնել Կամիլ Դե Սերուային, իսկ Էլինա Դանիելյանը 42-րդ քայլում հաղթել է  Բարբարա Հունդին: Հայաստանի շախմատիսուհիներին առաջ էր մղել Լիլիթ Մկրտչյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում