19:38  ,  29 օգոստոսի, 2012

Ստամբուլ-2012. Լիլիթ Մկրտչյանի երկրորդ հաղթանակը

Ստամբուլում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի կանանց մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով հաղթում է շվեյցարացիներին։

Առաջին պարտիայում Լիլիթ Մկրտչյանն առավելության հասավ Մոնիկա Սեփսի նկատմամբ: Սպիտակներով խաղացող շվեյցարացին հանձնվեց 34-րդ քայլում:

Լիլիթ Մկրտչյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում