Ստամբուլում ընթացող Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի տղամարդկանց մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2։0 հաշվով հաղթում է Բանգլադեշի թիմին։ Լեւոն Արոնյանի հաղթանակից հետո Վլադիմիր Հակոբյանը կրկնապատկեց Հայաստանի թիմի առավելությունը:
Հակոբյանը 37-րդ քայլում հաղթեց Աբդուլա Ալ Ռակիբին:
Մյուս պարտիաները շարունակվում են գրեթե հավասար պայքարում:
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթում է Շվեյցարիայի թիմին: Մարիա Կուրսովան 37-րդ քայլում պարտության է մատնել Կամիլ Դե Սերուային, իսկ Էլինա Դանիելյանը 42-րդ քայլում հաղթել է Բարբարա Հունդին: Հայաստանի շախմատիսուհիներին առաջ էր մղել Լիլիթ Մկրտչյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում