#Paris2024 «Օլիմպիական VLOG». Սլավիկ Գալստյան (տեսանյութ)

10:13   4 օգոստոսի, 2024

NEWS.am Sport-ը ներկայացնում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մասնակիցների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:  

«Օլիմպիական VLOG»-ի հերոսն այս անգամ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանն է: 

Սլավիկ Գալստյան, հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային կարգ

Ծնվել է 1996 դեկտեմբերի 21-ին, Երեւանում:  

Անձնական մարզիչը Մարտին Ալիխանյանն է:

Սլավիկ Գալստյանը 2013 թ. պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է (42 կգ), 2014 թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր (50 կգ), 2018 թ. Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր, 2019 թ. Եվրոպայի Մ23 առաջնության փոխչեմպիոն, 2019 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2020 թ. աշխարհի անհատական գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր, 2021թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2022 թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2022 թ. Վարշավայի միջազգային մրցաշարի հաղթող:

Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2023 թ. սեպտեմբերի 24-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում ուղեգրի համար գոտեմարտում (67 կգ):

Սլավիկ Գալստյանը Փարիզի մրցագորգ դուրս կգա օգոստոսի 7-ին: Կմեկնարկի 1/8 եզրափակիչից։

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը օլիմպիական մայրաքաղաք է մեկնում այսօր՝ օգոստոսի 4-ին: Նրան մրցավայր է ուղեկցում Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը: Հայաստանի մյուս մասնակիցներ Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը Փարիզ են մեկնել օգոստոսի 3-ին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարը կանցկացվի «Champ-de-Mars» մարզապալատում։

«Օլիմպիական VLOG» նախագծի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի Facebook, Instagram, Tiktok-ի  էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 11-ին: 

 

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Դավթյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Էլմիրա Կարապետյան 

#Paris2024 «Օլիմպիական VLOG» Փաշիկ Ալավերդյանի հետ

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վահագն Դավթյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վազգեն Թեւանյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վարսենիկ Մանուչարյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Մալխաս Ամոյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Ալեքսանյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Բարսեղյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Երվանդ Մկրտչյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.