#Paris2024 «Օլիմպիական VLOG». Երվանդ Մկրտչյան

09:33   31 հուլիսի, 2024

NEWS.am Sport-ը ներկայացնում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մասնակիցների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:  

«Օլիմպիական VLOG»-ի հաջորդ հերոսը աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատարներից, վազորդ, Եվրոպայի փոքր երկրների առաջնության ոսկե մեդալակիր, Համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր Երվանդ Մկրտչյանն է:

ԵՐՎԱՆԴ ՄԿՐՏՉՅԱՆ

Աթլետիկա, վազք, 800 մետր, 28 տարեկան

Ծնվել է 1996 թ. հունիսի 11-ին, Շիրակի մարզի Ջրաձոր գյուղում

Անձանակ մարզիչ՝  Գրիգոր Բարսեղյան

Երվանդ Մկրտչյանը 2015թ. «Երեւան ՌԱՆԱՐՄ» միջազգային կիսամարաթոնի հաղթող է

2017թ. Հայաստանի չեմպիոն

2017թ. Եվրոպայի թիմային առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիր (երրորդ լիգա)

2018թ. Փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոն

2019 թ. Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնության բրոնզե մեդալակիր

2019 թ. Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ լիգայի արծաթե եւ բրոնզե մեդալակիր

2020 թ. Բալկանյան երկրների առաջնության ոսկե մեդալակիր (1500 եւ 3000 մ)

2022 թ. Բալկանյան երկրների առաջնության արծաթե մեդալակիր

2023 թ. Համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր

2024 թ. Բալկանյան երկրների ձմեռային առաջնության ոսկե մեդալակիր

2024 թ. Եվրոպայի փոքր երկրների առաջնության ոսկե մեդալակիր:

Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրին արժանացել է սպիտակ քարտի միջոցով:

Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցում է 800 մետր վազք մրցաձեւում:

Տղամարդկանց որակավորման փուլը տեղի կունենա օգոստոսի 6-ին Երեւանի ժամանակով 13:55-ին:

Աթլետիկայի օլիմպիական մրցաշարը կանցկացվի Փարիզի «Ստադ Դե Ֆրանս» ստադիոնում (Stade de France):

Երվանդ Մկրտչյանն արդեն Փարիզում է եւ հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ ամենօրյա մարզումներ է անցկացնում՝ պատրաստվելով իր մրցելույթին:

Երվանդ Մկրտչյանն մասնակցում է իր առաջին Օլիմպիական խաղերին:

«Օլիմպիական VLOG» նախագծի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի Facebook, Instagram, Tiktok-ի  էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Դավթյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Էլմիրա Կարապետյան 

#Paris2024 «Օլիմպիական VLOG» Փաշիկ Ալավերդյանի հետ

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վահագն Դավթյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վազգեն Թեւանյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վարսենիկ Մանուչարյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Մալխաս Ամոյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Ալեքսանյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արթուր Բարսեղյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.