21:44  +04,  21 մայիսի, 2019

Էմերի․ 2017-ին Մբապեն ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ»

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին պատմել է, որ դեռ 2017թ․ ամռանը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ցանկացել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Այն ժամանակ Էմերին ՊՍԺ-ի գլխավոր մարզիչն էր։

«Ես շատ էի զրուցում Կիլիանի եւ նրա հոր հետ, որպեսզի համոզեմ ընտրել ՊՍԺ-ն։ Նա ցանկանում էր տեղափոխվել «Ռեալ», դիտարկում էր նաեւ «Բարսելոնայի» տարբերակը։ Մբապեն իսկապես ցանկանում էր «Ռեալը», բայց մենք համոզեցինք, որ «Փարիզը» ֆրանսիական նախագիծ է, իսկ ՊՍԺ-ն գումարը դրեց սեղանին»,- Էմերիի խոսքը մեջբերում է cadenaser-ը։

Մբապեն 2017-ին «Մոնակոյից» է տեղափոխվել ՊՍԺ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ