17:12  +04,  21 մայիսի, 2019

Ժիրուն երկարաձգել է «Չելսիի» հետ գործող պայմանագիրը

Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն մեկ տարով երկարաձգել է Լոնդոնի «Չելսիի» հետ գործող պայմանագիրը, հայտնում է ակումբի կայքը:

32-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր այս տարվա ամռանը:

Անգլիայի ավարտված առաջնությունում Ժիրուն 27 խաղում դարձել է 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիացի հարձակվողը 2018-ի հունվարին է Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Չելսի», տրանսֆերը կազմել է 16 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ