12:04  ,  21 մայիսի, 2019

Հենրիխ Մխիթարյանը ներկա է եղել Արա Մալիքյանի համերգին (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկա է եղել աշխարհահռչակ  ջութակահար Արա Մալիքյանի համերգին:

«Շատ հաճելի է հանդիպել քեզ հետ, Արա Մալիքյան: Դու հրաշալի էիր այս երեկոյի ընթացքում: Շնորհակալություն անհավանական համերգի համար»,- սոցցանցերում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Անգլիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանն անցկացրել է 25 հանդիպում, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում