20:29  ,  19 մայիսի, 2019

«Կրասնոդարն» առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության նախավերջին՝ 29-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Տուլայի «Արսենալին»՝ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Այս հաղթանակից հետո կրասնոդարցիները 53 միավորով ապահովեցին առնվազն երրորդ տեղը: Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվը», որը «Կրասնոդարին» գերազանցում է իրար միջեւ խաղերի ցուցանիշով (2:1, 0:1): Վերջին տուրում հայտնի կդառնա, թե այս թիմերից որն է խաղալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում եւ որը՝ որակավորման:

Ռուսաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Արսենալ Տուլա» - «Կրասնոդար»՝ 0:3

Սերգեյ Պետրով, 55, Մաուրիսիո Պերեյրա, 68, Արի, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս