20:29 19 մայիսի, 2019Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության նախավերջին՝ 29-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Տուլայի «Արսենալին»՝ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Այս հաղթանակից հետո կրասնոդարցիները 53 միավորով ապահովեցին առնվազն երրորդ տեղը: Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող Մոսկվայի «Լոկոմոտիվը», որը «Կրասնոդարին» գերազանցում է իրար միջեւ խաղերի ցուցանիշով (2:1, 0:1): Վերջին տուրում հայտնի կդառնա, թե այս թիմերից որն է խաղալու Չեմպիոնների լիգայի խմբային փուլում եւ որը՝ որակավորման:
Ռուսաստանի առաջնություն, 29-րդ տուր
«Արսենալ Տուլա» - «Կրասնոդար»՝ 0:3
Սերգեյ Պետրով, 55, Մաուրիսիո Պերեյրա, 68, Արի, 82
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.