00:28  ,  18 մայիսի, 2019

Չավի․ «Բարսելոնա» վերադառնալուս ժամանակը դեռ չի եկել

Քաթարի «Ալ Սադում» հանդես եկող «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին չի շտապում վերադառնալ կատալոնական ակումբ։ Նա ամռանը կավարտի ֆուտբոլիստի կարիերան եւ կզբաղեցնի «Ալ Սադի» մարզիչի պաշտոնը։

«Չեմ հերքի, որ ցանկանում եմ վերադառնալ «Բարսելոնա», բայց պետք է պատրաստ լինեմ դրան։ Պետք է մարզիչի փորձ հավաքեմ։ Այդ պատճառով «Բարսելոնա» վերադառնալուս ժամանակը դեռ չի եկել»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

39-ամյա Չավին «Բարսելոնայի» սան է եւ կատալոնական ակումբում հանդես է եկել 1998-2015 թվականներին՝ անցկացնելով 769 հանդիպում, ինչն ակումբային ռեկորդ է։ Նա 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ՝ գավաթակիր, վեց անգամ՝ սուպերգավաթակիր, չորս անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում